«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հերքել է այն լուրերը, թե հարձակվող Անսու Ֆատին կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։
«Ֆատին կտեղափոխվի՞ «Ռեալ»․․․Սա կատա՞կ է, ճի՞շտ եմ հասկանում․․․
Ես արդեն ասել եմ, որ Անսուն ակումբի ժառանգությունն է։ Նա կարևոր խաղացող է, ես ցանկանում եմ, որ նա մնա։ Ֆատին «Բարսելոնայի» ներկան ու ապագան է»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավին, ում խոսքերն է մեջբերում Sport.es-ը:
20-ամյա Ֆատիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո: