Նիդեռլանդների հավաքականի նախկին հարձակվող Մարկո վան Բաստենը մեկնաբանել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղը։
«Այո, Ռոնալդուն 38 տարեկան է և ակտիվ, այդպես է: Դեռ ուժ կա, գուցե նույնիսկ ավելին, քան ես ունեմ: Բայց ո՞վ գիտի, թե ինչպես ես հանդես կգայի 38 տարեկանում:
Ինձ թվում է, որ ես կարող էի նույնիսկ ավելի լավ խաղալ, քան նա»,- վան Բաստենի խոսքերն է մեջբերում TheEuropeanLad-ը:
Ռոնալդուն «Ալ Նասրում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: