Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Բրեմենի «Վերդերի» հետ Բունդեսլիգայի 1-ին տուրի խաղում (4-0) դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Այս խաղը հարձակվողի դեբյուտն էր Գերմանիայի առաջնությունում, ինչը նրան թույլ տվեց դառնալ պատմության առաջին անգլիացին նման ցուցանիշով (գոլ և գոլային փոխանցում առաջին խաղում)։ Այս մասին հայտնում է Opta Sport վիճակագրական կայքը։
Քեյնը նաև «Բավարիայի» առաջին ֆուտբոլիստն է 2020 թվականից ի վեր, ով գոլ է խփել և գոլային փոխանցում կատարել Մյունխենի «Բավարիայի» կազմում Բունդեսլիգայում իր նորամուտի խաղում: 30-ամյա Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել այս ամառ «Տոտենհեմից»:
Իսկ ահա Թոմաս Մյուլերը «Բավարիայի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, ով ակումբում հանդես է եկել 16 մրցաշրջան։