«Միլանը» պայմանագիր կկնքի երիտասարդ արգենտինացի պաշտպան Մարկո Պելեգրինոյի հետ:
«Ռոսոներիներն» արդեն համաձայնեցրել են պայմանագիրը 21-ամյա խաղացողի հետ, ով նույնպես իտալական անձնագիր ունի և խաղում է կենտրոնական պաշտպանությունում։
«Միլանը» Պելեգրինոյի համար կվճարի 6-7 միլիոն եվրո:
2023 թվականին «Պլատենսում» անցկացրած 17 խաղում Մարկոն խփել է 1 գոլ և ստացել 3 դեղին քարտ։