Բրազիլացի հարձակվող Նեյմարի՝ ֆրանսիական ՊՍԺ-ից «Ալ-Հիլալ» տեղափոխվելը աղմուկ է բարձրացրել սաուդյան ակումբի երկրպագուների շրջանում: Այս մասին հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը:
Ըստ աղբյուրի՝ «Ալ-Հիլալ» խանութների աշխատակիցներն ամեն օր Նեյմարի անունը տպում են ակումբի 1200 մարզաշապիկների վրա։
Երկրպագուները, ովքեր պատվիրում են թիմի նորեկի մարզաշապիկը, պետք է հինգ օր սպասեն իրենց օրինակը ստանալու համար:
31-ամյա Նեյմարը «Ալ-Հիլալ» է տեղափոխվել այս ամառ ՊՍԺ-ից: Սաուդյան ակումբը հարձակվողի համար վճարել է 90 միլիոն եվրո. Նեյմարի տրանսֆերը դարձել է Սաուդյան Արաբիայի առաջնության պատմության մեջ ամենաթանկը: