Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիքսը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն, հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն իր սոցցանցում։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» միջև բանակցությունները պորտուգալացի հարձակվողի վարձակալության վերաբերյալ առաջադեմ փուլում են։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ հանուն կապտանռնագույնների ճամբար տեղափոխվելուն՝ Ֆելիքսը պատրաստ է զգալի կրճատել աշխատավարձի պահանջները։ Նշվում է նաև, որ խաղացողը դիտարկում է միայն «Բարսելոնա» տեղափոխվելու տարբերակը:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո:Անցած մրցաշրջանի կեսը 23-ամյա պորտուգալացին վարձավճարով անցկացրել է «Չելսիում», որտեղ անցկացրել է 16 հանդիպում Անգլիայի Պրեմիեր լիգայում և դարձել 4 գոլի հեղինակ: