«Ալ-Հիլալը» հայտարարել է «Սևիլիայի» դարպասապահ Յասին Բունուի հետ պայմանագիր կնքելու մասին:
Պայմանագրի ժամկետն ու տրանսֆերի գինը չեն նշվում։ Օգոստոսի 16-ին հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիայի ակումբը 32-ամյա մարոկկացու համար կվճարի 19 մլն եվրո, իսկ խաղացողը 3 տարի ժամկետով պայմանագիր կկնքի։
Բունուն «Սևիլիայում» հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։ Նա թիմի հետ երկու անգամ հաղթել է Եվրոպա լիգան: