Ռուսաստանի երիտասարդական լիգայի 21-րդ տուրում ԲԿՄԱ-ն հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ «Ռոստովի» նկատմամբ:
Հյուրերի կազմում գոլերից մեկն իր հաշվին գրանցեց հայազգի Տիգրան Ավանեսյանը, ով նաև Ռուսաստանի Մ18 հավաքականի ավագն է։
Տիգրանը 17 տարեկան է, խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Transfermarkt-ը Տիգրանի տրանսֆերային արժեքը գնահատել է 200 հազար եվրո: