Կիլիան Մբապեն իր շրջապատին հայտնել է, որ ցանկանում է 2024 թվականին տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Ըստ՝ El Chiringuito TV-ի, ֆուտբոլիստն իր շրջապատին ասել է, որ այս ամառ մնալու է ՊՍԺ-ում, սակայն 2024 թվականին նա ցանկանում է խաղալ միայն «Ռեալում»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» վերջնականապես կհրաժարվի Մբապեից, եթե նա երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։