«Գալաթասարայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն բուժզննման վերջին փուլն է անցնում «Ասթոն Վիլլա» տեղափոխվելու համար, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Օրվա ընթացքում կողմերի միջև կստորագրվեն փաստաթղթերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ասթոն Վիլան» կվարձակալի ֆուտբոլիստին՝ հետագայում լրիվ տրանսֆերը 27 մլն եվրոյով գնելու հնարավորությամբ։
ձանիոլոն «Ռոմայից» «Գալաթասարայ» է տեղափոխվել 2023 թվականի փետրվարին։ Անցած մրցաշրջանում նա անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։