«Բարսելոնայի» նոր մարզական տնօրեն Դեկուն ասել է, թե ինչու կատալոնական ակումբը չի կարող իրեն թույլ տալ հետ բերել հարձակվող Նեյմարին։
31-ամյա բրազիլացին ՊՍԺ-ից Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբ է տեղափոխվել: Տրանսֆերի գումարը գնահատվում է 90 մլն եվրո։
«Բոլորը գիտեն, որ այս պահին, ցավոք, մեր ֆինանսական վիճակով պայմանավորված՝ անհնար էր նման տրանսֆեր կատարել։ Մեզ պետք էր համաձայնություն ՊՍԺ-ի հետ, ինչը չկար։
Այս իրավիճակը պետք է տնտեսապես շահավետ լիներ մեզ համար, բայց ակումբի ֆինանսական վիճակի պատճառով այն լուծում չուներ»,- ասել է Դեկուն Globoesporte-ին։