«Ֆուլհեմի» հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը կարող է կարիերան շարունակել «Ալ-Հիլալում», հայտնում է Talksport-ը:
Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբը պատրաստ է 28-ամյա սերբի համար առաջարկել 55 մլն եվրո։ Ֆուտբոլիստը դեմ չէ տեղափոխվել Սաուդյան Արաբիա։
Միտրովիչը «Ֆուլհեմում» հանդես է գալիս 2018 թվականից։ 2022/23 մրցաշրջանում նա Պրեմիեր լիգայում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո: