«Ինտերի» պաշտպան Ռոբին Գոսենսը պայմանագիր է կնքել «Ունիոնի» հետ, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։
29-ամյա գերմանացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Գործարքի արժեքը գնահատել է 13 միլիոն եվրո:
Գոսենսը «Ինտերում» հանդես էր գալիս 2022 թվականի հունվարից։ 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 49 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։