«Մանչեսթեր Սիթին» և պաշտպան Ռիկո Լյուիսը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը: Նոր պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառ: Այս մասին հայտնում է ակումբի կայքը։
18-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» սան է։ Հիմնական թիմի կազմում նա անցկացրել է 24 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։
Լյուիսը մի քանի խաղի է մասնակցել նաև Անգլիայի երիտասարդական հավաքականներում։
«Սա անհավանական տարի էր ինձ համար, և նոր պայմանագիր ստորագրելը երազանքի իրականացում է»,- ասել է Լյուիսը: