Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին կարծիք է հայտնել «սերուցքայինների» նորեկ Ջուդ Բելինգհեմի մասին։
«Բելինգհեմը ժամանակակից ֆուտբոլի ամենակատարյալ ֆուտբոլիստն է: Հրաշալի է, որ նա մեր թիմում է, երբ չկան Բենզեման ու Մբապեն»,- Գուտիի խոսքերն է փոխանցում El Chiringuito-ն։
20-ամյա կիսապաշտպանը Արքայական ակումբին միացել է այս ամառ Դորտմունդի «Բորուսիայից»:
Նրա տրանսֆերի համար մադրիդյան գրանդը վճարել է 103 մլն եվրո։ Ջուդի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։ Մադրիդի «Ռեալի» կազմում իր դեբյուտային խաղում անգլիացին դարձել է գոլի հեղինակ։