Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը հաջորդ տարի մեկնարկելու է Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում:
C ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները լինելու են Ավստրիայի և Ալբանիայի թիմերը: Հաստատվել է նաև ենթախմբի խաղացանկը, հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը․
22.02.2024 Ավստրիա — Հայաստան
25.02.2024 Հայաստան — Ալբանիա
24.11.2024 Հայաստան — Ավստրիա
20.02.2025 Ալբանիա — Հայաստան
Աշխարհի առաջնության նախընտրական փուլին մասնակցում են 10 հավաքականներ, որոնք ընդգրկված են 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն ենթախմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը և երկրորդ հորիզոնականում հայտնված լավագույն արդյունքով հավաքականը: