Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալել էր «Վանին»։
Հանդիպման մեկնարկում մրցավարը VAR համակարգի միջոցով չեղարկեց իր իսկ նշանակած 11-մետրանոցը և խաղակեսն ավարտվեց առանց գոլերի։
Թիմերին չհաջողվեց գրավել միմյանց դարպասը նաև երկրորդ կեսում և խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Այս խաղից հետո «Ալաշկերտը» 4 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Վանը» նույնքան միավորով՝ 5-րդը։