Մրցավար Սեզար Սոտո Գրադոն բացատրել է «Խետաֆեի» դեմ խաղում Չավիի հեռացումը։
Լա Լիգայի 1-ին տուրի «Խետաֆեի» դեմ խաղում (0:0) «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը երկրորդ խաղակեսում հեռացվեց խաղադաշտից։ Սեզար Սոտո Գրադոն Չավիին ուղղակի կարմիր քարտ ցույց տվեց վեճերի համար. «Բարսելոնայի» մարզիչը պահանջում էր Ջին Դակոնամայի կողմից խախտում արձանագրել Աբդե Էզալզուլիի նկատմամբ:
«Խավիեր Էրնանդես Քրեուսը հեռացվեց հետևյալ պատճառով. նա լքեց տեխնիկական տարածքը՝ ձեռքերը բարձրացնելով 4-րդ մրցավարի ուղղությամբ և, ըստ երևույթին, բողոքում էր որոշումներից մեկի դեմ, թեև ավելի վաղ իմ 4-րդ մրցավարն արդեն զգուշացրել էր նրան:
Հեռացումից հետո նա մնաց թունելի մուտքի մոտ, ես նրան պետք է ասեի, որ պետք է հեռանա»,- ասվում է խաղի արձանագրության մեջ։