ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը շուտով կլինի իտալական «Ռոմայում»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռոմային» և ՊՍԺ-ին մնացել են կարգավորելու ընդամենը մի քանի մանրամասներ՝ Պարեդեսի տրանսֆերի շուրջ համաձայնության գալու համար։ Լեանդրոն շուտով կմեկնի Իտալիա՝ ավարտելու իր տեղափոխությունը:
Բացի այդ, հաղորդվում է, որ Պարեդեսը ցանկանում է խաղալ հենց «Ռոմայում»: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Լեանդրոն արդեն բնակարան է գտել Հռոմում։ Transfermarkt-ում խաղացողի շուկայական արժեքը կազմում է 12 մլն եվրո: