«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրաժարվել է մեկնաբանել է «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիզաբալագայի հնարավոր տեղափոխությունը մադրիդյան թիմ։
«Արիսաբալագան «Ռեալի» խաղացող չէ։ Ես չեմ քննարկում այն խաղացողներին, որոնք չեն խաղում իմ թիմում»,- մասնագետի խոսքն է մեջբերում Marca-ն:
Հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» ֆուտբոլիստին դիտարկում է որպես Տիբո Կուրտուային փոխարինող, ով ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել։
2022/23 մրցաշրջանում դարպասապահը «Չելսիի» կազմում անցկացրել է 39 հանդիպում։