«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը շուտով կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ մինչև 2026 թվականը, հայտնում է Sky Sports-ը։
Ըստ աղբյուրի՝ 24-ամյա նիգերիացու աշխատավարձը կկազմի տարեկան 10 մլն եվրո։
Նշվում է, որ հարձակվողի պայմանագրում հրաժարագինը կդառնա 150 միլիոն եվրո և կակտիվանա 2024 թվականին։ Իտալական ակումբների համար հրաժարագնի կետը հասանելի կլինի միայն 2025 թվականին:
Հարձակվողը «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո: