Խորվաթիայի առաջնության 4-րդ տուրում «Օսիյեկը» հյուրընկալվել էր «Իստրա 1961»-ին: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 4-4 հաշվով։
Հանդիպման հաշիվը հյուրերի կազմում բացեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ստյոպա Մկրտչյանը։
Մկրտչյանը ավելացված ժամանակի առաջին րոպեին նաև ինքնագոլ հեղինակեց, երբ հաշիվը 3-4 էր և հավասարեցրեց այն:
Նա թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: