Իտալիայի հավաքականի նախկին մարզիչ Ռոբերտո Մանչինին բացատրել է զբաղեցրած պաշտոնը լքելու իր որոշման պատճառները։ Նրա խոսքով՝ ինքն «անձնական որոշում» է կայացրել։
«Հրաժարականն իմ անձնական որոշումն է, որը կայացվել է անձնական պատճառներով։ Ես երախտապարտ եմ ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինային՝ իմ հանդեպ վստահության համար, ողջունում և շնորհակալություն եմ հայտնում բոլոր խաղացողներին, ում հետ աշխատել եմ այս հինգ տարիների ընթացքում։
Եվրոպայի առաջնությունում հաղթանակը հավերժ կմնա իմ սրտում։ Դա պատիվ էր»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում ITASportPress գործակալությունը:
Ռոբերտո Մանչինիի գլխավորությամբ Իտալիայի հավաքականը հաղթեց Եվրոպայի առաջնությունում, սակայն չկարողացավ նվաճել Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: