Միլանի «Ինտերը» հետաքրքված է «Բավարիայի» հարձակվող Էրիկ Չուպո-Մոտինգի ծառայություններով։
Նշվում է, որ իտալական ակումբը դուրս է եկել Ֆոլարին Բալոգունի տրանսֆերային մրցավազքից՝ չափազանց բարձր համարելով Լոնդոնի «Արսենալի» պահանջած գումարը։
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, Չուպո-Մոտինգն ընդգրկվել է «Ինտերի» տրանսֆերային ցուցակում։ «Բավարիան» պատրաստ է բաժանվել 34-ամյա ֆուտբոլիստից, քանի որ թիմին է միացել Հարի Քեյնը:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո: Նախորդ մրցաշրջանում հարձակվողը մյունխենցիների կազմում դարձել է 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ՝ անցկացնելով 30 հանդիպում։