«Վեսթ Արմենիային» է միացել բրազիլացի փորձառու հարձակվող Էյդիսոն Տեոֆիլիո Սոարեսը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Էյդիսոնը նախկինում հանդես է եկել բրազիլական մի շարք ակումբներում, ինչպես նաև ԱՄԷ-ում և Վիետնամի բարձրագույն լիգայում։