Բրազիլական «Բոտաֆոգոն» հայտարարել է հարձակվող Դիեգո Կոստայի հետ պայմանագիր կնքելու մասին: Հարձակվողն ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով:
34-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել մինչև 2023 թվականի ավարտը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կոստայի նախկին ակումբը եղել է «Վուլվերհեմփթոնը», որի կազմում իսպանական անձնագրով բրազիլացին անցկացրել է 2022/2023 մրցաշրջանը։ Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրած 23 խաղում հարձակվողը խփել է ընդամենը մեկ գոլ։
Նախկինում Դիեգոն հանդես է եկել այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Ատլետիկո Մինեյրոն», Մադրիդի «Ատլետիկո», «Չելսին», «Ռեալ Վալյադոլիդը», «Բրագան», «Սելտան» և «Ալբասետեն»:
Մադրիդի «Ատլետիկոյի» հետ հարձակվողը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և երկու անգամ հաղթել Եվրոպա լիգան։ Կոստան «Չելսիի» հետ նվաճեց Լիգայի գավաթը և երկու անգամ հաղթեց Անգլիայի Պրեմիեր լիգան։