ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը սաուդյան «Ալ-Հիլալ» ակումբի հետ պայմանավորվել է երկու տարվա պայմանագրի շուրջ, որի ընթացքում կստանա գրեթե 160 միլիոն եվրո, հայտնում է Lequipe-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին կողմերը քննարկում են գործարքի մանրամասները։
ՊՍԺ-ն և «Ալ-Հիլալը» համաձայնության են եկել Նեյմարի տրանսֆերի շուրջ։ Ինչպես հայտնում է RMC Sport-ը, փարիզցիները 31-ամյա հարձակվողի տրանսֆերի համար կստանան ավելի քան 60 միլիոն եվրո։
Իսկ ահա Անդրես Օնրուբիա Ռամոսը, As-ի և SER-ի թղթակիցը, հայտնում է, որ իր տեղեկություններով, տրանսֆերի արժեքը կկազմի 120 մլն եվրո։
31-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին «Բարսելոնայից» 222 միլիոն եվրոյի դիմաց։