«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Անդրե Օնանան խոսել է ԱՊԼ-ում իր նպատակների մասին։
«Շատերը կարդում են վերնագրերը։ Օնանան որակազրկվել է դոպինգի համար: Նա խաբեբա է․․․ երբ իմ որակազրկման ժամկետն ավարտվեց, ես այնպես էի նշում, ասես Չեմպիոնների լիգան էի հաղթել: Ես վերադարձել եմ իմ աշխատանքին: Ցանկանում եմ դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդը և աշխարհի լավագույն դարպասապահը»,- ասել է Օնանան Mundo Deportivo-ի հետ զրույցում։
Օնանան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել այս ամռանը՝ «Ինտերից» 52,5 միլիոն եվրոյի դիմաց: