Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն ծնկի վնասվածք էր ստացել Լա լիգայի 1-ին տուրի՝ «Աթլետիկի» դեմ խաղում (2:0): Նա 50-րդ րոպեին փոխարինվել էր և արտասվելով լքել խաղադաշտը։
Բժշկական հետազոտությունից հետո բրազիլացու մոտ ախտորոշվել է ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք։ Առաջիկա օրերին պաշտպանը կվիրահատվի, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին մարզման ժամանակ նման վնասվածք էր ստացել դարպասապահ Տիբո Կուրտուան։