Իտալիայի հավաքականի մամուլի ծառայությունը հայտարարել է Ռոբերտո Մանչինիի՝ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։
58-ամյա մասնագետը հրաժարական է տվել։ Ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա առաջիկա օրերին։
Մանչինին Իտալիայի հավաքականը գլխավորում էր 2018 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը դարձավ Եվրո-2020-ի հաղթող՝ եզրափակիչում հաղթելով Անգլիային (1:1, 11 մետրանոցներով՝ 3:2): Դրանից հետո իտալացիներին չհաջողվեց նվաճել ԱԱ-2022-ի ուղեգիր։
Երկու խաղից հետո Իտալիան 3 միավորով Եվրո-2024-ի ընտրական խմբում երրորդն է։