Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը հայր է դարձել։ Այս մասին 30-ամյա ֆուտբոլիստը հայտնել է սոցիալական ցանցերում՝ հրապարակելով լուսանկար։
Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանն ամուսնացած է գերմանացի մոդել Աննա Վիլկենի հետ։ Օգոստոսի 10-ին զույգը որդի է ունեցել։
Հայ հարձակվողը «Քյոլնում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից, որի կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։