«Մարսելի» նախկին կիսապաշտպան Դիմիտրի Պայետը կարիերան կշարունակի Բրազիլիայում, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ 36-ամյա ֆրանսիացին երկու տարվա պայմանագիր կկնքի «Վասկո դա Գամայի» հետ։ Նա մերժել է ֆրանսիական ակումբների մի քանի առաջարկներ։
«Մարսելը» Պայետի հեռանալու մասին հայտարարել էր այս տարվա հուլիսին։ Կիսապաշտպանը նախկինում հանդես է եկել «Վեսթ Հեմում», «Լիլում», «Սենտ Էտյենում» և «Նանտում»: