ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մոտ է «Ալ-Հիլալ» տեղափոխվելուն, հայտնում է RMC Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա բրազիլացու տեղափոխությունը սաուդյան ակումբ, մի քանի օրվա խնդիր է։ «Ալ-Հիլալը» արդեն համաձայնության է եկել ՊՍԺ-ի հետ տրանսֆերի շուրջ։
Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին «Բարսելոնայից» 222 միլիոն եվրոյի դիմաց։ Այդ ընթացքում հարձակվողը փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 173 հանդիպում՝ դառնալով 118 գոլի և 77 գոլային փոխանցման հեղինակ։
Նեյմարը չի ընդգրկվել ՊՍԺ-ի հայտացուցակում՝ Լիգա 1-ի 1-ին տուրի՝ «Լորյենի» դեմ խաղի համար (0:0):