«Բարսելոնան» Լա Լիգայի իր հայտացուցակի մեջ ներառել է Իլկայ Գյունդողանին:
Ուսման Դեմբելեի՝ ՊՍԺ տեղափոխությունից հետո կատալոնական ակումբը կիսապաշտպանին պաշտոնապես գրանցել է Լա լիգայի տվյալների բազայում։ Գյունդողանը կկարողանա մասնակցել օգոստոսի 13-ին կայանալիք «Խետաֆեի» դեմ խաղին։
«Բարսելոնան» գրանցել է նաև ևս մեկ նորեկի՝ կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուին։ Բացի այդ, հայտացուցակում ընդգրկվել են Սերժի Ռոբերտոն ու Աբդե Էզալզուլին, որոնք նախկինում հանդես են եկել «Բարսայում», սակայն գրանցված չեն եղել նոր մրցաշրջանի համար
Գյունդողանը «Բարսելոնայում» հանդես կգա 22 համարով, որը նա կրել է «Նյուրնբերգում» խաղալու ընթացքում։