Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Լա լիգայի 1-ին տուրի՝ «Աթլետիկի» դեմ խաղից հետո (2:0) խոսել է պաշտպան Էդեր Միլիտաոյի վնասվածքի մասին։
Միլիտաոն վնասվածք էր ստացել և փոխարինվել 50-րդ րոպեին։ Նա արտասվելով լքել էր խաղադաշտը։
«Նա ծնկի սալջարդ ունի։ Այդքան էլ լավ վիճակ չէր: Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում պարզ կդառնա։ Հուսով եմ՝ ոչ մի լուրջ բան չկա»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել Marca-ն։
Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 2-րդ տուրում օգոստոսի 19-ին կխաղա «Ալմերիայի» հետ։