«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է Արաբական չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակիչում «Ալ-Հիլալի» նկատմամբ տարած հաղթանակին (2:1).
«Չափազանց հպարտ եմ, որ օգնեցի թիմին առաջին անգամ նվաճել այս կարևոր տիտղոսը: Շնորհակալ եմ ակումբի բոլոր անդամներին, որոնք ներգրավված են եղել այս մեծ նվաճման մեջ, ինչպես նաև ընտանիքիս և ընկերներիս, որ միշտ իմ կողքին են: Ֆանտաստիկ աջակցություն մեր երկրպագուներից: Սա նաև ձեզ է պատկանում»,- գրել է Ռոնալդուն սոցցանցերում։