«Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոն խոսել է Նեյմարի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին։
«Ես խոսել եմ Նեյմարի հետ։ Կարծես նա շատ ուրախ կլիներ վերադառնալ Բարսելոնա։ Ես ուզում եմ, որ նա վերադառնա: Ես շատ եմ սիրում Նեյմարին այն ամենի համար, ինչ մենք ապրել ենք ակումբում։ Նա յուրահատուկ խաղացող է, անհավանական տաղանդ»,- Սերժի Ռոբերտոյի խոսքերն է փոխանցում Barca Universal-ը։