Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 18-ամյա գանացի ֆուտբոլիստ Քլինթոն Դոմբիլայի հետ։
Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Դոմբիլան ծնվել է 2005 թվականի փետրվարի 10-ին: Նա «Արարատ» է տեղափոխվել Մալիում գործող JMG Football ակադեմիայի «Գիդարս» ակումբից:
Դոմբիլան հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում: