Արգենտինայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Գաբրիել Հայնցեն կարող է հեռացվել «Վելես Սարսֆիլդի» գլխավոր մարզչի պաշտոնից, տեղեկացնում է Ole-ն:
41-ամյա մասնագետը արդեն հայտնել է ֆուտբոլիստներին, որ լքելու է ակումբը:
«Ունիոն Սանտա-Ֆե» ակումբից կրած պարտությունից հետո ակումբի ղեկավարները որոշում են կայացրել հրաժարվել Հայնցեի ծառայություններից:
Հիշեցնենք, որ Հայնցեն «Վելես Սարսֆիլդը» գլխավորել էր 2017 թվականին:
Արգենտինայի այս առաջնությունում «Վելես Սարսֆիլդը» գտնվում է 4-րդ հորիզոնականում: