«Բավարիայի» գործադիր տնօրեն Յան-Քրիստիան Դրիսենը մեկնաբանել է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի հետ պայմանագիր կնքելը։
«Դա երկար գործընթաց էր, բայց հիմա մենք բոլորս ուրախ ենք, որ Հարի Քեյնը կկրի «Բավարիայի» մարզաշապիկը: Քեյնը հենց սկզբից եղել է մեր երազանքի ֆուտբոլիստը: Նա հիանալիորեն համապատասխանում է մեր ակումբային ԴՆԹ-ին թե՛ ֆուտբոլային, թե՛ բնավորության առումով:
Համաշխարհային կարգի կենտրոնական հարձակվողները միշտ էլ մեծ գործոն են եղել, երբ «Բավարիան» տոնել է իր ամենամեծ հաղթանակները, և մենք համոզված ենք, որ Քեյնը կշարունակի այս հաջողությունը:
Երկրպագուները կարող են անհամբեր սպասել մեր ժամանակների լավագույն ռմբարկուներից մեկին»,- Դրիսենի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։