Անգլիացի հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է իր տեղափոխությունը «Տոտենհեմից» «Բավարիա»:
«Ես շատ ուրախ եմ «Բավարիայի» մասը կազմելու համար։ «Բավարիան» աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է, և ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ մրցել և հանդես գալ ամենաբարձր մակարդակով իմ կարիերայի ընթացքում։
Այս ակումբն առանձնանում է իր հաղթական մտածելակերպով. շատ լավ է, որ տրանսֆերը կայացավ»,- Քեյնի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» մամուլի ծառայությունը։
Մյունխենյան ակումբը հայտարարել է 30-ամյա հարձակվողի հետ մինչև 2027 թվականի հունիսը պայմանագիր կնքելու մասին։