«Միլանի» կիսապաշտպան Ժունիոր Մեսիասը վարձավճարով տեղափոխվել է «Ջենոա», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
32-ամյա բրազիլացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
Հիշեցնենք, որ «Ջենոան» մեկ մրցաշրջան Բ Սերիայում անցկացնելուց հետո վերադարձել է Ա Սերիա։
Նախորդ մրցաշրջանում Մեսիասն անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։