Մյունխենի «Բավարիան» երկարաձգել է պայմանագիրը 21-ամյա կիսապաշտպան Մալիք Թիլմանի հետ մինչև 2026 թվականը և նրան մեկ տարով վարձակալել ՊՍՎ Էյնդհովենին։
«Մալիք Թիլմանը Գլազգոյում վարձավճարով հանդես գալու ընթացքում շատ լավ զարգացավ: Մենք հավատում ենք, որ նա մեծ ներուժ ունի, ուստի երկարաձգել ենք նրա պայմանագիրը մինչև 2026 թվականը։ Նրան ավելի շատ րոպեներ են պետք խաղադաշտում ամենաբարձր մակարդակով հաջորդ քայլերն անելու համար: Մաղթում ենք նրան հաջողություն ՊՍՎ-ում և ուշադիր հետևելու ենք նրա առաջընթացին»,- «Բավարիայի» երիտասարդական զարգացման տնօրենի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Ամերիկացի ֆուտբոլիստը Մյունխենի թիմի ակադեմիան համալրել է 2015 թվականին։ Մինչ այժմ նա «Բավարիայի» առաջին թիմի յոթ խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ, իսկ երկրորդ թիմի կազմում անցկացրած 25 խաղում ինը գոլ է խփել։