«Ալ Նասրի» նորեկ Սադիո Մանեն պատմել է, թե ինչու է որոշել կարիերան շարունակել սաուդյան ակումբում։
«Մինչ համաձայնվելը խորհրդակցել եմ ընտանիքի հետ։ Մեզ համար կարևոր էր, որ Սաուդյան Արաբիան մահմեդական երկիր է։ Ուստի մենք հեշտությամբ կատարեցինք այս ընտրությունը»,- Մանեի խոսքերն է մեջբերում The National-ը:
Մանեի վերջին ակումբը եղել է «Բավարիան»: Ֆուտբոլիստը մյունխենյան ակումբ է տեղափոխվել «Լիվերպուլից» 32 միլիոն եվրոյի դիմաց 2022 թվականի ամռանը։ Գերմանիայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում, որոնցում դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Օգոստոսի 1-ին Սաուդյան Ալ-Նասրը հայտարարեց Մանեի հետ պայմանգրի ստորագրման մասին։ Ամառային տրանսֆերային պատուհանում Ալ-Նասրը համալրել է նաև այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Մարսելո Բրոզովիչը, Ալեքս Տելլեսը և Սեկո Ֆոֆանան: Ակումբում է հանդես գալիս պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, ով սաուդցիներին միացել է 2023 թվականի ձմռանը։