«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը կարիերայի մի քանի տարբերակ ունի: Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիս Հոքինսն իր Twitter-ում։
Ըստ աղբյուրի՝ դարպասաապահի ծառայություններով հետաքրքրված են հռոմյան երկու թիմերը՝ Ռոման ու Լացիոն։
Ինքը՝ Լյորիսը, նույնպես դեմ չէ իտալական այս ակումբ տեղափոխվելուն։ Սպասվում է, որ «Տոտենհեմը» անվանական վարձավճարով բաց կթողնի դարպասապահին: Բանակցություններն արդեն սկսվել են։
Լյորիսի ծառայությունները նաև առաջարկվել են Մադրիդի «Ռեալին» իսպանական ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուայի վնասվածքից հետո, սակայն մադրիդցիների կարճ ցուցակում ավելի բարձր գնահատված դարպասապահներ կան։
Նախորդ մրցաշրջանում 36-ամյա Լյորիսը «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ բաց թողնելով 45 գոլ և 9 անգամ անառիկ պահել դարպասը։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: