«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել է, որ ակումբը համաձայնության է եկել «Բրայթոնի» հետ «Ճայերի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի տրանսֆերի հարցում։ Մասնագետը նշել է, որ անձամբ խաղացողի հետ դեռ համաձայնություն չկա։
«Կարող եմ հաստատել, որ ակումբների միջև գործարքը համաձայնեցված է։ Ե՞րբ ենք պայմանավորվելու հենց խաղացողի հետ։ Եկեք տեսնենք. Մենք անսահման ռեսուրսներ չունենք, մենք չարեցինք այն ամենը, ինչ ցանկանում էինք այս ամառ»,- Կլոպի իր Twitter-ում մեջբերում է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լոնդոնի «Չելսիից» Կայսեդոյի համար պայքարում հաղթել է «Լիվերպուլը»։ Մերսիսայդցիները 21-ամյա էկվադորցի կիսապաշտպանի համար կվճարեն ռեկորդային 139,5 մլն դոլար։
Նախորդ մրցաշրջանում Կայսեդոն «Բրայթոնի» կազմում անցկացրել է 43 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։