Սուպերհամակարգիչ Opta-ն կանխատեսում է արել Անգլիայի Պրեմիեր լիգայի գալիք մրցաշրջանի արդյունքների վերաբերյալ։
Ըստ համակարգչի՝ «Մանչեսթեր Սիթին» նորից պետք է չեմպիոն դառնա։ Հավանականությունը, որ «քաղաքաբնակները» կրկին կնվաճեն տիտղոսը, գնահատվում է 90,2 տոկոս։
«Արսենալը», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդում են Գվարդիոլայի թիմին մրցաշարային աղյուսակում: Այսպիսով՝ հենց այս թիմերն էլ «Մանչեսթեր Սիթիի» հետ միասին կկազմեն լավագույն քառյակը։
«Բորնմուտը», «Շեֆիլդ Յունայթեդը» և «Լուտոն Թաունը», ըստ սուպերհամակարգչի, կլքեն ԱՊԼ-ն մրցաշրջանի ավարտից հետո։
Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի 11-ին։