Շոտլանդական «Սելթիկի» և Շվեդիայի հավաքականի պաշտպան Կարլ Սթարֆելտը տեղափոխվեց Իսպանիայի առաջնություն։
28-ամյա շվեդ ֆուտբոլիստի նոր ակումբը «Սելտան» է, հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։
Սկանդինավացի ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է կնքել Վիգոյի թիմի հետ մինչև 2027 թվականի կեսերը։
Նախորդ մրցաշրջանում Սթարֆելտը «Սելթիկի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: