16-ամյա Քսենիա Մալաֆեևան, որը «Զենիթի» նախկին դարպասապահ Վյաչեսլավ Մալաֆեևի դուստրն է, կասկածվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ:
Դեռահասը կասկածվում է էքստազի մի քանի դեղահաբեր վաճառելու մեջ: Քսենիան ապրում է հորից և խորթ մորից առանձին, շաու բիզնեսի անդամ է և հանդես է գալիս «Մահացած երեխա» կեղծանունով: Նախկին ֆուտբոլիստի դուստրը երգ ունի՝ «Ես հավանաբար թմրանյութերի տոպրակ եմ ուզում» վերնագրով: Անցած ինը տարիների ընթացքում աղջկա դաստիարակությամբ զբաղվել է աղջկա տատիկը:
Քսենիայի մայրը ՝ Մարինա Մալաֆեևան, մահացել է 2011թ-ին՝ դժբախտ պատահարի հետևանքով: 2012 թվականին Մալաֆեևը երկրորդ անգամ է ամուսնացել: