IDBank Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկային տուրում «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանը ծանր վնասվածք էր ստացել ԲԿՄԱ-ի հետ հանդիպման ժամանակ։ Նրա մոտ ախտորոշվել էր ծնկի խաչաձև կապանների կտրվածք: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ֆուտբոլիստն արդեն ծնկի վիրահատության է ենթարկվել, որն անցել է բարեհաջող։ Նշենք, որ ապաքինման համար կպահանջվի մի քանի ամիս։
Ակումբը Մելքոնյանին շուտափույթ ապաքինում և արագ խաղադաշտ վերադարձ է մաղթել։